Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի դադարեցնում ռեկտորի պաշտոնակատարի իր լիազորությունները, մանավանդ, ի սկզբանե հայտարարել էր. «Երբ որ կլինի մրցույթի հայտարարությունը, ես վայր կդնեմ ռեկտորի պաշտոնակատարի իմ լիազորությունները, բայց և անպայմանորեն կմասնակցեմ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին՝ որպես թեկնածու»:
Ի պատասխան տիկին Գալոյանը Aravot.am-ին հետեւյալը փոխանցեց. «Ուսումնական տարին ավարտվում է, որոշ աշխատանքային հարցեր կան, որոնք պետք է ավարտին հասցնեմ, մոտ օրերս վայր կդնեմ լիազորություններս»:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսելով ԿԳՄՍ-ի կողմից հովանավորչության, իր տեղակալ Գրիշա Թամրազյանի, Դիանա Գալոյանի եւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի մասին՝ տիկին Գալոյանին կոչ էր արել հրաժարվել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից՝ տարբեր ասեկոսեներից զերծ մնալու եւ ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի ստվերումը զրոյացնելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ