«Ցավով արձանագրեմ, որ այս դահլիճում դեռեւս կան մարդիկ, ովքեր 3-րդ երկրների 4-րդ կարգի պաշտոնյաներին վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձեւավորված կառավարության կամ դրա անդամի մասին կարող են խոսել հեգնանքով»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խոսքը նաեւ այնպիսի մարդկանց մասին է, ում քաղաքական կարիերան, ինչպես վերջերս պարզվեց, հենված է մի իրողության վրա, որն անվանվում է «ղազագիր»: Հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներում, երբ հարգալից չլինելն իրենց համար կարող է ֆիզիկական սպառնալիք առաջացնել»,-նշեց նա:
Փաշինյանը շարունակեց. «Սա անընդունելի է, եւ համոզված եմ, որ հայ ժողովուրդը «ղազագրի» վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալողների վզներից բռնելու է եւ այս դահլիճից դուրս է շպրտելու: Չեմ կասկածում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ