Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիբանանահայերի սոցիալ-տնտեսական վիճակն իրապես ճգնաժամային է». ԱԳ նախարար

Հունիս 17,2020 18:12

«Լիբանանում լուրջ տնտեսական ճգնաժամ է, գործազրկությունը գրեթե 50% է եւ տարբեր հաշվարկներով՝ շուտով սով է լինելու: ՀՀ կառավարությունը մտադի՞ր է որեւէ կերպ աջակցել լիբանանահայերին, որոնց համայնքն ամենամեծն է Մերձավոր արեւելքում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր կառավարությունից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց, որ շատ կարեւոր եւ զգայուն հարց է դա:

«Լիբանանահայ համայնքը սահմանադրությամբ մաս է կազմում Լիբաբանի պետականության եւ հանդես է գալիս որպես ինքնուրույն դերակատար: Մեր հայրենակիցները կիսում են Լիբանանի ձեռքբերումներն ու խնդիրները: Ատելության խոսքի ամեն դրսեւորում մտահոգության տեղիք է տալիս, սպառնում է բարեկամ Լիբաբանի ներքին կյանքին: Վստահ ենք, որ Լիբանանի կառավարությունը եւ լիբանանահայերը խստորեն հակազդելու են նման դրսեւորումներին»,-նշեց Մնացականյանը:

ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը չի կարող անտարբեր լինել լիբանանահայ համայնքի խնդիրների հանդեպ. «Մշտապես կապի մեջ ենք եւ շարունակելու ենք երկխոսությունը, կապի մեջ ենք համայնքային կառույցների հետ: Իսկ լիբանանահայերի սոցիալ-տնտեսական վիճակն իրապես ճգնաժամային է, կորոնավիրուսի խնդիրներն էլ հավելյալ դժվարություններ են ստեղծում մեր այն հայրենակիցների համար, որոնք ցանկանում են վերադառնալ: Իսկ հնարավոր օգնությանը կանդրադառնանք, երբ հստակություն լինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930