Այն, ինչ կատարվեց երեկ՝ անվանի ըմբիշ , օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի մրցանակակիր Ռոման Ամոյանի հանդեպ, տհաճ է և անցանկալի:
Ռոման Ամոյանը տասնյակ տարիներ, ամենաբարձր հարթակներում, պատվով է պահել Հայաստանի անունը, նրա հաղթանակների շնորհիվ բազմիցս վեր է խոյացել մեր եռագույնը՝ հաճախ Հայոց օրհներգի հնչյունների ներքո:
Մենք դատապարտում ենք յուրաքանչյուր բռնություն, սակայն աներկբա է, որ օրենքի առաջ հավասար են բոլորը:
ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիա