Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոստիկաններն ուզում էին իմանալ, թե ովքեր են ցույցի կազմակերպիչները». ԲՀԿ-ական Արմեն Ներսիսյանին հարցաքննել են

Հունիս 17,2020 17:44

Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն այսօր ոստիկանությունում հարցաքննվել է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ներսիսյանը: Բայց նրան երեկ ուշ երեկոյան էլ, իր պատմելով, տարել են ոստիկանության Արաբկիրի բաժանմունք. «Ասացին իբր ես բռնի ուժ եմ կիրառել, չեմ ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, չեմ ենթարկվել  ոստիկաններին, պարետի որոշումն եմ խախտել: Հետո տարան Երեւան քաղաքի  վարչություն, վկայի կարգավիճակով էին հրավիրել: Ես ասացի, որ իմ ցանկացած ցուցմունք կարող է օգտագործվել իմ դեմ, ես իմ սահմանադրական իրավունքը պաշտպանում եմ եւ չեմ ուզում վկայություն տալ»:

Մամուլն այսօր գրել է, որ Հայաստանում արտակարգ դրության ժամանակ հավաքների արգելքի եւ երթեւեկությունը խաթարելու առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ այն բանի համար, որ հունիսի 14-ին Գագիկ Ծառուկյանի աջակիցները խախտել են օրենքի տվյալ պահանջը եւ այս գործով կարող է անցնել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, «Առինջ մոլ»-ի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը: Այդ օրը ԲՀԿ պատգամավորները, ավագանու անդամները ԱԱԾ շենքի մոտ բողոքի ցույց էին անում, փողոց էին փակել:

Սակայն, մեզ հետ զրույցում Ներսիսյանն ասաց, որ իրավապահ  մարմիններն իրեն հրավիրել են բաժին երեկ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների համար. երեկ ԲՀԿ-ականները կրկին ԱԺ-ի մոտ էին, երբ խորհրդարանը քննարկում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու դատախազի միջնորդությունը:

Ներսիսյանը պատմեց, որ ոստիկանությունում իրեն հարցնում էին, թե ԱԺ-ի մոտ ցույցի կազմակերպիչներն ովքեր էին .«Ես ասացի, որ ոչ մի կազմակերպիչ ու ցուցարար չեմ տեսել: Տեսել եմ միայն զբոսնող մարդկանց, մարդիկ իրենց համար քայլում էին, իսկ ոստիկանությունն եկավ եւ ինչպես միշտ…»:

Ավագանու անդամին այսօր  եւս հրավիրել էին ոստիկանություն, նա ասաց՝ քանի որ երեկ գիշերը ժամը 1-ի շրջանում էր ոստիկանությունում, եւ քանի որ ուշ էր եւ իրեն վատ էր զգում, փաստաբանը խնդրել էր ծանուցագիր տալ, որպեսզի այսօր ներկայանան ոստիկանություն. «Այսօր առավոտյան գնացի, նույնը պատմեցի: Ես առաջին կարգի հաշմանդամություն ունեմ, տեսողության խնդիրներ ունեմ, ասել եմ իրենց՝ նման բաներ չեմ տեսել, բայց դա գործից դուրս արձանագրեցին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930