Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտ չկա». ՀԾԿՀ անդամի թեկնածու

Հունիս 17,2020 17:05

«Փորձում ենք զարգացնել արեւային էներգիայի ոլորտը, որն էժան հոսանք կբերի շուկա: Պետություն-մասնավոր գործակցության արդյունքում փոքր եւ միջին կայաններ են կառուցվում: 12-ն արդեն պատրաստ են, մնացած 46-ը դեռ պետք է կառուցվեն, 13-ն էլ արտադրման փուլում են»,-ԱԺ նիստում այսօր ասաց Կամո Սարգսյանը:

Վարչապետը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Կամո Սարգսյանի թեկնածությունը:

«Էժան նստող հոսանքը որքան շատ լինի, սակագինն այդքան կէժանանա: Այս պահին ՀԷՑ-ի կողմից սակագնի վերանայման հայտ չկա: Շուկայի ազատականացման գործընթացը 2021թ.-ից կյանքի է կոչվելու, եւ կերեւա հոսանքի ինքնարժեքը, թանկանալու/էժանանալու հնարավորությունը»,-նշեց Սարգսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930