Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորյուն Առաքելյանը 2003թ.-ին դուբինկայով ծեծ է կերել. ոչ բոլորն են այստեղ այդ ծեծը կերել». Տիգրան Հակոբյան

Հունիս 17,2020 16:56

«Մասնավոր զրույցներում եւ սոցցանցերում խոսվում է, որ հանձնաժողովի կազմը հին է: Փորձեմ վերջակետ դնեմ: Այո, ՀՌՀ-ի ողջ կազմը ձեւավորված է մինչեւ 2018թ.-ը, եւ դրանում շատ մարդիկ կան՝ տարբեր ճանապարհ անցած, տարբեր քաղաքական հայացքներով»,-հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր ԱԺ նիստում ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Կա երկու անդամ՝ մասնակցած արցախյան ազատամարտին: Կա նախկին նախարար, կա անձ, որը եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, մյուսն էլ ղեկավարել է մանկական ալիք: Մենք բոլորս կարողանում ենք ապահովել օրենսդրական նորմերը եւ ներդաշնակ կարգավորել հեռուստաընկերությունների աշխատանքը: Ես վստահում եմ բոլորին, թեեւ մենք տարաձայնություններ ունենք: Երբեմն ինձանից շատ ջանքեր են պահանջվում, որպեսզի ես ինչ-որ բանում համոզեմ»,-նշեց նա:

Տիգրան Հակոբյանը շեշտեց. «Մենք վիճում ենք, բայց, վստահեցնում եմ, հանձնաժողովի անդամները հայրենասեր մարդիկ են, սիրում են իրենց գործը: Բոլորին խնդրում եմ այս կամ այն կուսակցական պատկանելությամբ հանձնաժողովի անդամներին չպիտակավորել այլեւս: Նրանք ազնիվ մարդիկ են եւ իրենց կարողությունների չափով կայացնում են ոլորտը: Այստեղ հնչեց Կորյուն Առաքելյանի մասին կարծիք: Նա մեր ավագ գործընկերն է, շատ լավ մշակութաբան: Իմիջիայլոց, նա 2003թ.-ին Բաղրամյան պողոտայում դուբինկայով ծեծ է կերել: Ոչ բոլորն են այստեղ այդ ծեծը կերել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՌՀ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930