ՊԲ արևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի ներգրավմամբ, հունիսի 17-ին ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է գումարտակային-մարտավարական զորավարժությունների մարտական հրաձգության փուլը: Զորավարժությունները, որոնց ընթացքին հետևել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, անց է կացվել զորամասում իրականացվող տեսչական ստուգումների շրջանակում:
Զորավարժության ընթացքում պայմանական հակառակորդի գրոհը կանխելու և հակահարձակողական գործողություններ իրականացնելու համար կիրառվել են գումարտակում առկա հաստիքային բոլոր միջոցները՝ ուժեղացված հրետանային ու հետախուզական հավելյալ ուժերով:
Զորավարժության ամբողջ ընթացքում անձնակազմը ցուցաբերել է կրակային խոցման բարձր արդյունավետություն, ստորաբաժանումների հրամանատարները գործել են հստակ, ղեկավարումը իրականացվել է պատշաճ մակարդակով:
Հարկ է նշել, որ ինչպես գումարտակային մարտավարական զորավարժությունների, այնպես էլ դրան նախորդած քննությունների արդյունքներով զորամասի զինծառայողները ստացել են լավ գնահատականներ, իսկ որ ամենակարևորն է բոլոր միջոցառումների ընթացքում դրսևորել են մարտական պատրաստության ու պատրաստականության անհրաժեշտ մակարդակ:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության
Պաշտպանության Նախարարություն