Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանը» պատրաստ է աջակցել ԲՀԿ-ին, բայց պայման է դնում՝ քննիչ հանձնաժողովի նախագահ պետք է լինենք մենք. Մարուքյան

Հունիս 17,2020 16:11

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կմիանա ԲՀԿ-ի նախաձեռնությանը՝ Կորոնավիրուսի կանխարգելման, հետեւանքների վերացման եւ աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողով ստեղծելու:

Այսօր այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ավելին, նա վստահեցրեց, որ դա իրենց նախաձեռնությունն է եղել մեկ ամիս առաջ: Մարուքյանն ասաց. «Խորհրդարանական ուժերին կոչ է արել Վանեցյանը, որ ստեղծեք հանձնաժողով, այսօր ԲՀԿ-ն նախաձեռնել է նման գործընթաց: Երբ ես ասում էի, որ խորհրդարանը քննիչ հանձնաժողով ստեղծի, ասում էի, որ պետք է դիտարկել նաեւ նպատակահարմարության հարցը, թե ինչքանո՞վ է նպատակահարմար այս մեծամասնության պայմաններում դա անել, որովհետեւ ցանկացած հանձնաժողովում այս մեծամասնությունը Դոնթի բանաձեւով ունի մեծամասնություն: Ամեն դեպքում դրա անհրաժեշտությունը քանի որ մեծանում է ու հարցը քննարկվում է, ասում էի՝ մի քիչ էլ սպասենք, պանդեմիայի տեմպը նվազի, նոր սկսենք»:

Մարուքյանն ասաց, որ կորոնավիրուսի համաճարակը ինչ մեկնարկել է, իրենց կուսակցությունը մոնիտորինգ է անում, ժամանակագրական բոլոր որոշումները հավաքել են՝ օրով ու ժամով: Եթե հիմա նախաձեռնեն քննիչ հանձնաժողով, այն ձեւավորվելու է սեպտեմբեր ամսին, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի. «Մենք քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարին կաջակցենք՝ պայմանով, որ հանձնաժողովի նախագահը լինի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը: Պետք է առաջնահերթություն տրվի գաղափարի իրականացման գործին եւ երկրորդն՝ ԱԺ-ում կա 3 քննիչ հանձնաժողով, մեկը նախագահում է «Իմ քայլը», երկուսը՝ ԲՀԿ ներկայացուցիչները: Հետևաբար` ճիշտ կլինի, որ մյուս հանձնաժողովն էլ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը ղեկավարի»:

Ինչ վերաբերում է ՍԴ դիմելուն, Մարուքյանն ասաց, որ ծանոթ չէ հիմնավորումներին, ձեւակերպմանը, բայց ինքն էլ ժամանակին վարչապետին է դիմել կոչով՝ վերանայելու պարետատան որոշումը հավաքների իրականացման մասով, որովհետեւ մարդիկ պետք է կարողանան բողոքի ձայն հնչեցնել, դա հիմնարար իրավունք է, որը պետք է իրացվի. «Եթե բողոքը ճնշում ես, դա դառնում է եռացող կաթսա»:

Մարուքյանը նշեց, որ վերջնական բոլոր միջոցները սպառելուց հետո է պետք դիմել ՍԴ. «ՍԴ դիմելուց առաջ ընդդիմադիր ուժերը կարող են նախաձեռնել արտակարգ դրության իրավական ռեժիմի միջոցառումներից որեւէ մեկը անվավեր ճանաչելու միջոցառում: Նման բան չի եղել: Մենք կարող ենք ստորագրություններով նիստ հրավիրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930