Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք իրավունք չի վերապահել հալածել նախկիններից միմիայն նրանց, ովքեր խանգարում են իրենց քաղաքական կարճաժամկետ շահերին. «Կամք»

Հունիս 17,2020 15:57

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը սույն հայտարարությամբ իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող երևույթների վերաբերյալ:

Այն, որ իբր թե մարդիկ պատասխան են տալիս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ իրականացված կոռուպցիոն գործողությունների և թալանի համար, առաջին հայացքից միայն ողջունելի կարող էր լինել, սակայն մյուս կողմից նկատի ունենալով անցած երեսուն տարիներին ՀՀ-ում հիմնավորված համատարած կոռուպցիոն համակարգի և թալանի արատավոր փաստը` Նիկոլ Փաշինյանի վարչախմբին ոչ ոք իրավունք չի վերապահել հալածել նախկիններից միմիայն նրանց, ովքեր խանգարում են իրենց քաղաքական կարճաժամկետ շահերին:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Հայկական  Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է օր օրի մեր երկրում արմատացող բռնապետական իշխանությունը և  կոչ է ուղղում հավասարապես և’ նախկին, և’ ներկա իշխանություններին, որպեսզի պատերազմի ու համավարակի պայմաններում ապրող մեր երկրում հնարավորինս  ցուցաբերվի զսպվածություն , ձգվածություն և օրենքի գերակայություն:

Ինչ վերաբերվում է ՀՀ պարետատան և ոստիկանության գործունեությանը` Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն անընդունելի է համարում  ոչինչ նկատի չառնող, վարչական կոպիտ և հակասահմանադրական տուգանքներն ու անհիմն ձերբակալությունները, այդ  թվում` մասնավորապես Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանի ձերբակալությունը:

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը վերստին հաստատում է, որ շարունակելու է պայքարը Լանզարոտեի Կոնվենցիայի դավադիր վավերացման դեմ և անփոփոխ է թողնում իր պահանջները, այն է` ՀՀ  Ազգային Ժողովի լուծարում, ՀՀ Կառավարության և  նախագահի հրաժարականներ:

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930