ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապատեղեկատվության հետեւանքով քաղաքացու մահ է արձանագրվել։
66-ամյա գյումրեցի մի կին երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել եւ երեկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Մահից առաջ արված թեստի պատասխանը դրական է եղել։
Ցավակցություններս եմ հայտնում նոր կորոնավիրուսի հետեւանքով մահացած մեր բոլոր քաղաքացիների հարազատներին։
Հետեւեք բացառապես պաշտոնական լրահոսին, որովհետեւ մեդիամանիպուլյացիաներով զբաղվող, ֆեյք բուծողների համար, ինչպես եւ նախկինում, հանրային առողջությունն ու մարդկային կյանքերը չեն գլխավորը։
Կարդացեք նաև
Նյութի հղումը` մեկնաբանություններում»։