Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է արդյունավետ ներդնել խնայողությունները

Հունիս 17,2020 14:47

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բրոքերային գործարքներ կատարելու նոր ծառայություն` Ռուսաստանի և արտերկրի արժեթղթերի շուկաներին էլեկտրոնային հասանելիություն Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои Инвестиции» բջջային հավելվածի միջոցով, որոնք հասանելի են հետևյալ հարթակներում՝

iOS

 Android

Quik առևտրային հարթակին հեռահար հասանելիությունը հաճախորդին ընձեռում է բորսայական սակարկություններին անմիջական մասնակցության հնարավորություն: Բջջային հավելվածի միջոցով հաճախորդը կարող է առցանց եղանակով ներդրումներ կատարել արժեթղթերում աշխարհի ցանկացած կետից:

Ծառայությունից կարող են օգտվել 18 տարին լրացած բոլոր ֆիզիկական անձինք:

Quik համակարգը և բջջային հավելվածը հաճախորդին հնարավորություն են տալիս ինքնուրույն.

  • Ուսումնասիրել Ռուսաստանի և արտերկրի արժեթղթերի շուկաների ֆինանսական գործիքները,
  • Կնքել գործարքներ,
  • Հետևել յուրաքանչյուր գործարքի ֆինանսական արդյունքներին և ամբողջ պորտֆելին:

Մինչև 15.08.2020թ. ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է  ակցիա, որի շրջանակներում ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 ԱՄՆ դոլար  կամ  համարժեք  արտարժույթ (ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի, Եվրո):

Բրոքերային հաշիվ բացելու համար հաճախորդը պետք է ներկայացնի.

  • Անձնագիր,
  • Սոցիալական քարտ/ID քարտ
  • Դրամական միջոցների ծագման աղբյուրի մասին տեղեկանք:

«Մեր կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումներն անձնական միջոցների ներդրման հարմարավետությունը տեղափոխում են նոր հարթություն: Ձեզ հնարավորություն է ընձեռվում աշխատելու ռուսաստանյան շուկայում և միջազգային առաջատար հարթակներում՝ MICEX, NASDAQ, NYSE, LSE և Deutsche Borse (XETRA) վաճառվող արժեթղթերի ամբողջ գործիքակազմի հետ: Իսկ «ВТБ Мои Инвестиции» հավելվածը, բացի հարմարավետ և պարզ ինտերֆեյսից, հնարավորություն է տալիս  ինտելեկտուալ համակարգի օգտագործմամբ անհատականացնել ինտերֆեյսը՝ Ձեր հետաքրքրություններին, նախասիրություններին և պահանջներին համահունչ: Զգալի առավելություն է նաև Ռուսաստանի լավագույն վերլուծական թիմի՝ «VTB Capital»-ի բացառիկ վերլուծությունների օգտագործման հնարավորությունը: Համոզված եմ, որ մեր կողմից առաջարկվող լուծումը ՀՀ շուկայում կլինի լիարժեք պահանջված՝ ապահովելով սեփական միջոցների արդյունավետ ներդրման համար բոլոր հնարավորությունները՝ ինչպես մեր գործող հաճախորդների, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիների համար» – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն՝ Դ. Լիսիչենկոն:

Մանրամասները կարելի է գտնել Բանկի պաշտոնական կայքում  կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930