Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով պաշտպան Տիգրան Եգորյանի պահվածքը դատավոր Մեսրոպ Մակյանին դուր չի գալիս

Հունիս 17,2020 14:16

«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվող նիստում դատավորը ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանին նկատողություն հայտարարեց եւ տասը ժամով հեռացրեց դատական նիստերի դահլիճից`դիմակը պատշաճ չկելու համար:

Հիշեցնենք, նախորդ նիստում, դատարանի այգում դիմակ չկրելու համար Պավլիկ Մանուկյանին բերման էին ենթարկել:

Դատական նիստն այսօր սկսվեց 20 րոպեից ավելի ուշացումով: Պատճառը`կրկին պաշտպան Տիգրան Եգորյանի ուշանալն էր: Դատարանը բավարար եւ հիմնավոր չհամարեց պաշտպանի պատճառաբանությունները, քանի որ ուշացումները պարբերական բնույթի են: Տիգրան Եգորյանի պահվածքը դատավորը բնորոշեց անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Դատավորը նկատողություն հայտարարեց Տիգրան Եգորյանին եւ հորդորեց իր աշխատանքային գործունեությունն այլեւս այնպես կազմակերպել, որ նման բաներ հաջորդիվ չկրկնվեն եւ 15-20 մարդ իրեն չսպասեն:

Դատարանն այսօր պետք է սկսի Տիգրան Եգորյանի միջնորդությամբ դատարան ներկայացած անձանց հարցաքննությունը: Եթե հաջորդիվ պաշտպանի ուշացումները կրկնվեն, իր միջնորդությամբ հարցաքննության ներկայացած անձանց հարցաքննությունը կհետաձգվի:

Տիգրան Եգորյանը դատարանի որոշումը օբյեկտիվ չի համարում:

Այսօր դատարան էին ներկայացել «Սասնա ծռերի» մայր գործից անջատված մասով ամբաստանյալներ Տիգրան Մանուկյանը եւ Արթուր Մելքոնյանը, Գառնիկ Հովակիմյանը հանկարծակի էր եկել իրեն դատարան հրավիրելու փաստից, ասել էր`կմտածի, բայց այսօր դատարան չէր եկել: Իսկ մեկ անձի հետ ընդհանրապես հնարավոր չի եղել կապ հաստատել:

Դատավորը ուշագրավ համարեց այն, որ հարցաքննության վկայակոչված անձանց մասին միջնորդություն ներկայացնելուց հետո Տիգրան Եգորյանը մեկ շաբաթ շարունակ դատարանի հետ կապի դուրս չի եկել: Այդ պատճառով, դատարանը չի կարողացել պաշտպանին ներգրավվել Գառնիկ Հովակիմյանին հարցաքննության կանչելու գործում: Դատավորը չի հասկանում Եգորյանի պահվածքը`երբ իրեն պետք է դատարանի հետ կապի է դուրս գալիս, երբ դատարանին է պետք, նրան գտնել չեն կարողանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930