Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն երեկ մեզ մեղադրում էր իրենց լռեցնելու համար, մինչդեռ մենք լուռ էինք». Մակունց

Հունիս 17,2020 13:30

«Նախ, բոլորս դուրս պետք է գանք որեւէ մեկին լռեցնելու տրամաբանությունից, որը ոչ միայն չի համապատասխանում մեր արժեհամակարգին, այլ իրականությանը»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ընդդիմությանը, այնպես էլ վերջինս իր հայտարարություններով չի կարող լռեցնել մեծամասնությանը: Ապա Մակունցն անդրադարձավ ԲՀԿ պատգամավորների պնդումներին, թե Ծառուկյանի հանդեպ հետապնդումները սկսել են հունիսի հինգի՝ իշխանությանը քննադատող նրա հայտարարությունից հետո:

Մակունցի գնահատմամբ. «Հունիսի հինգին ԲՀԿ-ի հնչեցրած քաղաքական հայտարարությունը նախորդներից տարբերվում էր երկու կետով: Առաջին. խոսվում էր կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների մասին՝ վարչապետի եւ նա ընտանիքի վարակված լինելու պարագայում: Երկրորդ. 97%-ով կառավարության փոփոխությունը փոխարինվել էր 100%-ով: Այսինքն, խնդիր այն էր, որ ոչ թե կառավարության մեծամասնությունը հրաժարական տա, այլ ամբողջը: Հետեւաբար, ԲՀԿ-ի նախորդ քաղաքական հայտարարությունները շատ քիչ են տարբերվել այդ հայտարարություններից: Սա կարեւոր է արձանագրել»:

Մակունցի բնորոշմամբ՝ երեկ, երբ քննարկվում էր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, ԲՀԿ-ն քաղաքական մեծամասնությանը մեղադրում էր իրենց լռեցնելու համար՝ այն դեպքում, երբ «Իմ քայլի» պատգամավորները լուռ էին. «Իրենց ելույթներն այնպես էին ձեւակերպված, կարծես արձագանքում էին «Իմ քայլի» պատգամավորների ելույթներին, իսկ մենք լուռ էինք: Հիմա պարզաբանեմ, թե ինչու, որովհետեւ իրավական գործում «Իմ քայլը» խմբակցությունն այլ անելիք չուներ, քան լսել գլխավոր դատախազի միջնորդությունը, կողմ հանդիսացող՝ ԲՀԿ-ի հարցադրումներն ու ելույթները եւ փակ քվեարկությամբ որոշում կայացնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930