Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ աղմուկը բարձրացավ ինձ ոչ կոռեկտ ցիտելուց, մենք հակառուսական դիրքորոշում չունենք». Տիգրան Հակոբյան

Հունիս 17,2020 12:40

«Ոչ վաղ անցյալում, խոսելով արտասահմանյան հեռուստաալիքների մասին, ասել էիք, որ ՀՀ-ում հեռարձակվող եւ մուլտիպլեքսում տեղ գտած արտասահմանյան հեռուստաալիքները, որոնց թվում են նաեւ ռուսականները, մեր ազգային անվտանգության համար սպառնալիք են հանդիսանում: Դրանից բխեց, չասեմ՝ սկանդալ, բայց որոշակի աղմուկ, արձագանքեց ՌԴ դեսպանատունը: Ասելիք ունե՞ք այս առիթով, եւ դա ՀՀ-ի պաշտոնակա՞ն դիրքորոշումն էր»,-հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր ԱԺ նիստում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին նման հարցադրում հղեց անկուսակցական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Դուք ինձ կոռեկտ չեք ցիտում: Այդ աղմուկը բարձրացավ ինձ ոչ կոռեկտ ցիտելու համար, ինչը դարձավ նաեւ մանիպուլյացիայի աղբյուր: Ես որեւէ անգամ չեմ ասել «ազգային անվտանգություն» եզրույթը: Ես խոսել եմ տեղեկատվական եւ լեզվական անվտանգության մասին, թե որքանով են օտար հեռարձակողներն իրենց օրակարգով ազդում ՀՀ-ի տեղեկատվական եւ լեզվական անվտանգության վրա: Մեր հանձնաժողովը հակառուսական եւ որեւէ «հակա» դիրքորոշում չունի»:

Հակոբյանի խոսքով՝ եթե ՀՀ-ի կաբելային ցանցերում 400 հեռուստաալիքներից 320-ը հեռարձակվում են օտար լեզուներով, դա նպաստո՞ւմ է ՀՀ-ի լեզվական անվտանգությանը. «Ես խոսել եմ միայն այն եզրույթների մասին, որոնց համար պատասխանատվություն եմ կրում: Մեր ռուս գործընկերների հետ խոսել եմ այստեղ եւ Մոսկվայում: Բնական է, որ մոտեցումները տարբեր են, բայց աստիճանաբար մենք սկսում ենք ձեւավորել տեղեկատվական գոյատեւման միասնական մոդելը, եւ որեւէ խնդիր նրանց հետ չունենք, հուշագիր ենք կնքել: Ես իսկ միայն հանձնաժողովի տեսակետն եմ ներկայացնում, որը կապ չունի գործադիրի տեսակետի հետ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930