Վարակի հաղթահարման ուղով շարժվող պետություններն արդեն մտածում են տնտեսության վերականգնման ուղղությամբ և ճանապարհներ են փնտրում առավել տուժած ոլորտներն աշխուժացնելու ուղղությամբ, իսկ Հայաստանը դեռևս կորոնավիրուսի ճիրաններում է։
Պատահական չէ, որ քաղաքական ուժերի և հանրային շրջանակների մի ստվար հատված այս ծայրահեղ իրավիճակի պատասխանատուն համարում է իշխանություններին, որոնք ի վիճակի չեղան արդյունավետ ճգնաժամային կառավարման միջոցով կանխել վարակի հետագա տարածումը և ճգնաժամի խորացումը։
Իսկ բազմաթիվ մասնագետների գնահատմամբ՝ այսպես երկար շարունակվելու դեպքում առաջիկայում սոցիալական բունտ է սպասվում, քանի որ օրեցօր վատանում է քաղաքացիների սոցիալական վիճակը, հազարավոր մարդիկ մնում են առանց աշխատանքի, իսկ պետությունը չունի այնքան ռեսուրսներ, որպեսզի իր վրա վերցնի այդ մարդկանց ֆինանսական պահանջների բավարարումը։
Հանրապետությունում ստեղծված իրավիճակի էլ ավելի թեժացման համար պայմաններ են ստեղծում ներքաղաքական գործընթացները։ Առկա իրադրությունից դուրս գալու շուրջ ուղիներ փնտրելու փոխարեն իշխանությունները կենտրոնացել են ընդդիմադիրներին ճնշելու գործին, ինչի վառ դրսևորումն են ԲՀԿ-ի նկատմամբ բռնաճնշումները։
Կարդացեք նաև
Իսկ երկրի ներսում թշնամանքի նոր դոզան ոչ մի կերպ չի բխում պետության շահերից՝ առավելապես առկա ճգնաժամը հաղթահարելու տեսանկյունից։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: