Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կարող ստուգել հեռուստաընկերության եւ ինչ-որ օֆշորային կազմակերպության պայմանագիրը». ՀՌՀ նախագահ

Հունիս 17,2020 12:20

«Կասկածներ կան, որ որոշ հեռուստաընկերություններ ցուցադրում են չլիցենզավորված ֆիլմեր՝ դրանով ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ»,-հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր ԱԺ նիստում նման խնդիր բարձրաձայնեց «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանը:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նախ նշեց, որ հանձնաժողովի աշխատանքի ամենադրական կողմերից մեկը հեղինակային իրավունքի պահպանմանն ուղղված քայլերն են, որոնք հաջողությամբ են իրականացվում. «Հանրապետական եւ մայրաքաղաքային ծածկույթ ունեցող հեռուստաընկերությունները գրեթե 100% -ով ապահովում են օրենքի պահանջը: Այստեղ այլ խնդիր կա: Ամեն ամիս մենք պահանջում ենք հեղինակային իրավունքի պահանջ ունեցող արտադրանքի ցանկը եւ ստուգում, բայց լիազորություն չունենք ստուգելու հեռուստաընկերության եւ ինչ-որ օֆշորային կազմակերպության պայմանագիրը»:

Հակոբյանի խոսքով. «Այստեղ շատ ժամանակ չարաշահումներն են թաքնված լինում: Դրանք ի հայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ իրական սեփականատերը դիմում է մեզ բողոքով, որ տվյալ օֆշորային ընկերությունը որեւէ իրավունք չուներ այդ արտադրանքը վաճառելու: Իսկ ներքին թղթաբանությամբ այդ խնդիրը լուծված է նաեւ կաբելային ցանցերում: Նախորդ տարի մոտ տասը հեռուստաընկերություն տուգանվել է հեղինակային իրավունքի խախտման համար, ինչն անցած տարիներին տեղի չէր ունենում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930