Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին որոշվել է լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնել. ՀՀ նախագահի՝ դիմումի հետքերով. «Ժողովուրդ»

Հունիս 17,2020 12:25

Հունիսի 18-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով կքննի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը: Այն վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան էր դիմել դեռ փետրվարի 6-ին՝ կապված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով առաջարկվող՝ Քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում լրացվող 2-րդ կետով նախատեսված նոր պարբերության, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածին՝ խնդրելով պարզել դրանց Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:

Եվ փետրվարի 6-ից մինչեւ այժմ Սահմանադրական դատարանը չէր քննել հարցը՝ ելնելով լրացուցիչ նյութեր ուսումնասիրելի անհրաժեշտությունից, իսկ հունիսի 16-ին սկսել էր գործի դատաքննությունը եւ անցել խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, սակայն կրկին որոշվել է լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնել:

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930