Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ուներ ֆանտաստիկ հնարավորություններ, բայց չկար քաղաքական «բագաժ»՝ հասկանալու, թե ինչ է պետք անել». «Փաստ»

Հունիս 17,2020 12:05

Այսօր քաղաքական ճգնաժամ կա, և այն մի քանի հարթություններ ունի: Այս համոզմանն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, որի խոսքով, առաջին հարթությունում գաղափարական ճգնաժամն է:

«2018 թվականին կյանքը պարզ էր. կար իշխանություն, որին մերժում էին. «թալանածը հետ ենք բերելու», «կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք ժողովրդին», «մերժում ենք Սերժ Սարգսյանին» և այլն: Այսինքն, բավականին պարզ գաղափարներ էին: Բայց երբ ներկայիս իշխանություններն արդեն իշխանություն ունեցան, կյանքը ցույց տվեց, որ պետական կառավարման առումով որևէ ծրագրային դրույթ գոյություն չունի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ նախ՝ վստահություն չկա քաղաքական ուժերի նկատմամբ:

«Այդ թվում է նաև իշխանությունը: Գործող իշխանության վստահության աստիճանը բավականին իջել է: Բացի դրանից, վստահության բացակայություն կա հասարակության տարբեր խմբերի միջև, որոշ դեպքերում՝ նաև թշնամություն»,-ասաց մեր զրուցակիցը:

Ստեփան Դանիելյանը հավելեց՝ Ն. Փաշինյանն այնպիսի լեգիտիմություն և գործողությունների ազատություն ուներ, որը կարող էր օգտագործել չափազանց լուրջ ռեֆորմների համար, համախմբել ազգին պոզիտիվ ծրագրերի շուրջ. «Ուներ ֆանտաստիկ հնարավորություններ, բայց չկար այն քաղաքական «բագաժը», գիտելիքները, ստեղծագործական միտքը՝ հասկանալու, թե ինչ է պետք անել, որոնք բացառիկ նշանակություն կունենային երկրի զարգացման համար: Եվ կատարվեց այն, ինչ կատարվեց: Հիմա ժամանակը բաց է թողնված: Անընդհատ գաղափարներ են գցում՝ փորձելով հանրային տպավորություն ստեղծել, թե ինչ-որ բան են անում:

Զուտ ուշադրություն ստեղծելու մտքեր, որոնք վերջնարդյունքի չեն հասնում: Անգամ «թալանածը հետ բերելու» առումով երկու տարվա ընթացքում ոչ մի դատական գործընթաց իր ավարտին չի հասել: Ընդհանուր առմամբ, այս ամբողջը զուտ PR է, որի ազդեցությունը գնալով, բնականաբար, թուլանում է»:

 Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930