Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իսպիրյանը պարզապես հասկացել է, թե դատարանում իրեն ինչ է սպառնում եւ շատ լավ իմանալով, որ ոչինչ չի կարողանալու ապցուցել՝ որոշել է ներողություն խնդրել. Արման Ղարիբյան. «Հայկական ժամանակ»

Հունիս 17,2020 11:43

Արթուր Իսպիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Արդեն երկու օր է՝ Ֆեյսբուքի մի հատվածը աշխույժ քննարկում է կայքերից մեկին տված հարցազրույցում իմ արած արտահայտությունը։ Դրա վերաբերյալ ուզում եմ ասել հետեւյալը. վերջին շուրջ երկու տարիների ընթացքում իշխանության դեմ ագրեսիվ լրատվական գրոհ է տեղի ունենում։ Այդ թվում՝ Երեւանի քաղաքային իշխանության դեմ պարբերաբար քաղաքական հայտնի շրջանակների կողմից ուղղորդված հարձակումներ են լինում»։

Իսկ ինչ վերաբում է երիտասարդ ցուցարարների մասն հնչեցրած խոսքին, ապա Իսպիրյանը գրել է, որ թյուրիմացաբար կարծել է, թե Ֆիրդուսի թաղամասի պատմական ժառանգության համար այս օրերին մղվող պայքարը հերթական մեդիաարշավ է։

«Ազնիվ մղումներով տարվող ցանկացած խաղաղ քաղաքացիական պայքար ողջունելի է, անկախ նրանից, թե որքանով ենք կիսում դրա նպատակն ու գաղափարները։ Ինքս տարիներ շարունակ կանգնած եմ եղել մեր քաղաքի պատմական ժառանգության համար պայքարող ակտիվիստների կողքին, որոնց թվում գուցե այսօրվա երիտասարդներից ոմանք էլ են եղել»,-գրել է ավագանու անդամը՝ հավելելով, որ անկեղծորեն ցավում է, որ իր խոսքերը վիրավորական են եղել քաղաքի կերպարի համար պայքարող ակտիվիստների համար եւ հայցում է նրանց ներողամտությունը։

Ավելի ուշ ՀԺ-ն կապ հաստատեց ակտիվիստ Արման Ղարիբյանի հետ եւ հետաքրքրվեց, թե իր պահանջած հրապարակային ներողությունից հետո կրկին մտադիր է արդյո՞ք հայց ներկայացնել Արթուր Իսպիրյանի դեմ: Պարզվեց, Ղարիբյանի մտադրությունները չեն փոխվել, քանի որ Իսպիրյանի ներողությունն իրեն չի բավարարել: Վերջինիս խոսքով՝ արժանահավատ չի թվում ավագանու անդամի այն հայտարարությունը, որ իբր չի իմացել՝ ում մասին է խոսում: «Իր ներողությունն ինձ չի բավարարել, նաեւ տեխնիկական առումներով, որովհետեւ հարցազրույց է տվել մի լրատվամիջոցի, որն ունի բավականին մեծ լսարան, իսկ ներողություն խնդրել է իր ֆեյսբուքյան պատին, որը կարող են կարդալ ընդամենը 200-ից 300 հոգի, լավագույն դեպքում՝ 500: Նա կեղծ տեղեկություններ է տարածել իմ եւ իմ ընկերների հասցեին, որոնք այդպես էլ գրված կմնան»,- ասաց նա:

Արման Ղարիբյանը նաեւ նկատեց, որ հարցազրույցում Իսպիրյանը բավականին վստահ պնդումներ է արել, թե իբր գիտի ցուցարարների պատվիրատուներն ովքեր են եւ այլն: Վերջինիս գնահատմամբ՝ Արթուր Իսպիրյանը պարզապես հասկացել է, թե դատարանում իրեն ինչ է սպառնում եւ շատ լավ իմանալով, որ ոչինչ չի կարողանալու ապացուցել՝ որոշել է ներողություն խնդրել: «Ամենայն հավանականությամբ, վաղն արդեն ես մուտք կանեմ հայցադիմումը»,- եզրափակեց Ղարիբյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930