Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ պետք է արվի, որ թույլ չտանք Նիկոլին դարձնել Սերժի կամ Քոչարյանի նման». Պետրոս Մակեյան. «Ժամանակ»

Հունիս 17,2020 11:25

ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը քաղաքական հետապնդում չի համարում։

ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների քաղաքական աստառ տալու մասով, Մակեյանը չբացառեց, որ Գագիկ Ծառուկյանն, իմանալով իրավապահների կողմից կատարվող քննության մասին, կազմակերպել է այդ պրոցեսը քաղաքական «սոուսն» ապահովելու համար։ «Դա չի բացառվում ու հավանական է։ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը եղել են նախկին համակարգի կրող, տանող, Հանրապետականին սպասարկող ուժերից մեկը։ Իրենք փորձում են սա ներկայացնել որպես քաղաքական հետապնդում։ Ես գտնում եմ, որ իրենք նախապես ունեցել են տեղեկատվություն, որ քրեական գործ է հարուցվելու ու հնարավոր է՝ այս հանգրվանին հասնի։ Ու իրենք առաջ են ընկնում ու հունիսի 5-ին պատրաստում են իշխանության հրաժարականի հարցը։ Բայց խնդիրը նաև այն է, որ մեր նոր իշխանությունները կիսատ-պռատ են անում։ Կարող է պատասխանը լինի, որ ամեն ինչ միանգամից հնարավոր չէ, բայց իմ կարծիքով՝ կարող էին շատ չշտապել ու այդ փաստերը համադրել։

Հունիսի 5-ին Ծառուկյանը խոսել է, 15-16 մտնում են Ազգային ժողով։ Թող երկու ամիս հետո մտնեին։ Այսինքն՝ իշխանությունն էլ անուղղակի ձևով աջակցել է, որ ներկայացվի քաղաքական հետապնդում։ Ծառուկյանն այդ համակարգում եղել է հիմնական գործող անձերից մեկը»,- կարծիք հայտնեց Պետրոս Մակեյանը։

Անդրադառնալով այս օրերին տեղի ունեցող բողոքի ցույցերին, ոստիկանական գործողություններին, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը մտահոգություն հայտնեց, որ 5-րդ շարասյուն ու նախկինները փորձում են հանրությանը ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը նույն բանն է անում, ինչ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը։ «Իրենք հիմա Նիկոլին փորձում են դարձնել Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։ Ես՝ որպես այս իշխանության համար ցավող մարդ, քաղաքացի, չպետք է թույլ տանք, որ իշխանությունն այս ճանապարհով գնա։ Եթե մի բևեռում հավաքվել են նեղացած ուժերը, մարդիկ, մյուս բևեռում պետք է հավաքվեն այն ուժերը, որոնք 2018 թվականի հեղափոխությանը մասնակցել են, տասնամյակներ պայքարել են նախկին ռեժիմի դեմ։ Ամեն ինչ պետք է արվի, որ թույլ չտանք Նիկոլին դարձնել Սերժի կամ Քոչարյանի նման։ Ամեն ինչ կախված է Նիկոլից։ Նա պետք է համախմբի այն ուժերին, որը հակակշիռ կլինի նախկին ռեժիմին, անձնական դրդապատճառներով նեղացածներին, 5-րդ շարասյանը։ Երկրորդ բևեռը պետք է ավելի ընդգրկուն լինի ու արտահայտի հասարակության տեսակետը»,- կարծիք հայտնեց Պետրոս Մակեյանը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930