«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի հունիսի 12-ին Սնանկության դատարան է դիմել «Գլաձոր» ունիվերսալ վարկային կազմակերպությունը եւ հետախուզման մեջ գտնվող, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանին տանում է հարկադիր սնանկացման: Այս վարկային կազմակերպությունը Ուզունյանից 5 մլն դրամ գումար է պահանջում: Նկատենք, սակայն, որ սա առաջին դեպքը չէ, եւ նախկինում եւս ցանկացել են հարկադիր սնանկացման տանել, սակայն հարցը հետագայում կարգավորել են: Հիմա դատավորը հետախուզման մեջ է գտնվում, եւ հարկադիր սնանկացումն անխուսափելի է:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։