Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական-քաղաքական «բեսպրեդել» է». ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը

Հունիս 17,2020 10:56

«Իշխանությունը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին: Սա Հայաստանը վերջնական փակուղի տանող ճանապարհ է: Մի բան կարող եմ ասել խորհրդարանական մեծամասնությանը, որոնցից շատերին շատ լավ ճանաչում եմ. վստահաբար, դեմ եք եղել ձեզ պարտադրված անօրինական քվեարկությանը, սակայն հիշեք՝ Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս չունի»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ն քվեարկությամբ համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու եւ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագրերին:

Աբովյանը նշեց. «Մենք պայքարելու ենք ՀՀ-ում իրական ժողովրդավարական արժեքների, ամեն քաղաքացու սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավունքների համար: Երեկ ձեր եւ գլխավոր դատախազի մասնակցությամբ այս դահլիճում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական հաշվեհարդար՝ ձեր կարծիքի հետ անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի եւ նրա ղեկավարի հանդեպ: Եվրոպական կառույցներն ուշադիր հետեւում են ՀՀ-ում ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հանդեպ կատարվող ռեպրեսիվ գործընթացին»:

Ապա Աբովյանը նշեց՝ հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական-քաղաքական «բեսբրեդելը»՝ ԲՀԿ-ն բոյկոտում է նիստը, լքում նիստերի դահլիճը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930