Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2019թ.-ին 1-ին անգամ 2 հեռուստաընկերություն պատժվել է կրոնական խտրականության եւ բռնության տեսարանի համար

Հունիս 17,2020 10:31

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր ԱԺ նիստում «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանը հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին խնդրեց ներկայացնել իր զեկույցի այն դրվագի մանրամասները, ըստ որի՝ 2 հեռուստաընկերության նկատմամբ կիրառել է տուգանք, որոնցից մեկը վերաբերում է կրոնական բնույթի հաղորդման ընթացքում խտրականության եւ ատելության խոսքի քարոզ իրականացնելուն, իսկ մյուսը՝ բռնության, կտտանքների ենթարկելու տեսարաններ ցուցադրելուն: Պատգամավորը հետաքրքրվեց՝ մի՞թե հեռուստաեթերն այնքան մաքուր է, որ երկու դեպք է միայն արձանագրվել:

Տիգրան Հակոբյանը նախ փաստեց, որ հանձնաժողովը չունի համապատասխան օրենսդրական գործիքներ, որպեսզի արձագանքի ցանկացած այդպիսի դրսեւորման, մյուս կողմից՝ դժվար է տեղորոշել, թե որն է բռնության տեսարանը, որը կարող է առկա լինել նաեւ պատմական ֆիլմերում. «Նախորդ տարի առաջին անգամ երկու հեռուստաընկերություն պատժվել է կրոնական խտրականության եւ բռնության տեսարանների համար, այսինքն՝ առաջին անգամ կիրառել ենք օրենսդրական նորմը: Մեկը եղել է մարզային, մյուսը՝ հանրապետական սփռման հեռուստաընկերություն: Առաջին դեպքում ամերիկյան կազմակերպությունը հեռուստաժամ էր գնել եւ քարոզ էր իրականացնում, մյուս դեպքում՝ ընտանեկան պատմություն ներկայացնելիս` կնոջ հանդեպ երկար տեւող բռնության տեսարան էր ցուցադրվում»:

Հակոբյանի խոսքով՝ հեռուստաընկերություններից մեկն ընդունեց մեղքը, մյուսը՝ դիմեց դատարան. «Սա հիմնավորում է, որ բռնության տեսարանը հիմնավորելն այսօր շատ դժվար է»:

Թագուհի Ղազարյանը հարցրեց՝ ինչո՞ւ այդ երկու դեպքն առանձնացվեցին: Հակոբյանը տեղեկացրեց. «Հնարավորություն չունենք անմիջապես դիտարկելու բոլոր հեռուստաընկերությունները: Ամսվա ընթացքում, ըստ օրենքի, հինգ օր ենք դիտարկում հեռուստաընկերությունների եթերաժամը»:

«Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարեց՝ հեռուստաընկերություններից մեկին պատասխանատվության ենթարկելու հիմքում իր դիմումն է հանձնաժողովին, ընդ որում՝ այն վերաբերում է այն հեռուստաընկերությանը, որում նա աշխատել է, եւ սա վկայում է այն մասին, որ պատգամավորը պետք է լինի անաչառ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930