Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը 5 ժամ տրամադրել է հայկական լոբբիի դեմ իրականացվելիք քայլերը քննարկելուն. Ermenihaber

Հունիս 17,2020 10:27

Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը  5 ժամ տևած դռնփակ խորհրդակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Ալթունի հայտնել է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915թ. դեպքերի վերաբերյալ Թուրքիայի նկատմամբ ներկայացվող պնդումների»։

Ալթունը մասնավորապես նշել է. «Ժողովում քննարկվել են համապարփակ քայլերը, որոնք կանխելու են հայկական լոբբիի, որը Թուրքիային և մեր ազգին սևացնելու համար 1915-ի դեպքերը որպես գործիք է օգտագործում, և այս հարցը քաղաքական նպատակով շահարկող երկրների՝ իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչությունը։ Քննարկվել են նախագծեր և գործողություններ, որոնք հնարավորություն կտան հարցի պատմական և իրավական ասպեկտները փաստերով ներկայացնել թուրքական և միջազգային հանրությանը»։

Հայտարարության մեջ նշվել է, որ նախագահի գլխավորությամբ տեղի ունեցած ժողովին մասնակցել են խորհրդի անդամներ Իսմայիլ Քահրամանը, Բյուլենթ Արընչը, Ջեմիլ Չիչեքը, Քյոքսալ Թոփթանը, Մեհմեթ Ալի Շահինը, Յըլդըրըմ Աքբուլութը, նախագահի աշխատակազմի ղեկավար Մեթին Քըրաթլըն և նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930