Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը ժամեր շարունակ Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվում էր, դուրս եկավ ԱԱԾ-ից:
Ծառուկյանի համակիրները, որոնք ԱԱԾ-ի շենքին հարակից տարածքում նրան սպասում էին, դիմավորեցին ծափերով ու սուլոցներով:
Լրագրողների հարցերին ի պատասխան, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ կառավարման հետ ինքը կապ չունի եւ որ «գործը սարքած է ու շինծու»:
«Դատարանում դուք կտեսնեք: Հիմնավորում չկա, շինծու սարքած գործ է»,-ասաց Գագիկ Ծառուկյանը՝ նստեց ավտոմեքենան ու հեռացավ:
Նախքան Ծառուկյանի դուրս գալը, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որեւէ հարցին իրավասու չէ պատասխանելու:
Կարդացեք նաև
Ծառուկյանի հեռանալուց հետո քաշքշուկ սկսվեց ԲՀԿ առաջնորդի համակիրների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները շրջափակեցին եւ ուժով հեռացրին փողոցը փակած քաղաքացիներին: Այդ ընթացքում տուժեցին նաեւ լրագրողները եւ օպերատորները, որոնք, որքան էլ պահանջում էին իրենց աշխատանքը չխոչընդոտել, ոստիկանները չէին լսում եւ նրանց էլ վերցրել էին օղակի մեջ:
Ավելի ուշ ոստիկանների աշխատանքը համակարգող ոստիկանը լրատվամիջոցների ներկայացուցիչներից ներողություն խնդրեց՝ հորդորելով, երբ հրահանգում են հետ քաշվել, դա բոլորին է վերաբերվում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ