Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է այլ գործի շրջանակներում». Իվետա Տոնոյան

Հունիս 16,2020 21:35

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ օրենքով սահմանված կարգով իրենց բոլոր գործառույթներն իրացնելու են: Նա մանրամասնեց. «Այն բոլոր գործիքակազմը, որը մեզ տրված է արտակարգ դրության պայմաններում, մենք իրացնելու ենք վստահաբար»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի հետ կապված՝ ՀՀ ԱԺ քվեարկությանը, Իվետա Տոնոյանն ասաց, որ դա ևս մեկ անգամ փաստեց իմքայլականների բարոյալքության սահմանը, «շրիշակից էլ ցածր մակարդակի վրա գտնվող իրավիճակը»:

Նա վստահեցրեց՝ իրենց որևէ դեպքում չի հաջողվելու լռեցնել. շարունակելու են պայքարը:

Հարցին՝ դրսում գործողություններ իրականացնելո՞ւ են, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Արտակարգ դրության պայմաններում ԲՀԿ-ն որևէ դեպքում հանրահավաքներ իրականացնելու հայտարարությամբ հանդես չի գալու, և այս օրերին մեր համաքաղաքացիները, մեր համակիրները պարզապես ինքնաբուխ եկել էին այստեղ իրենց բարոյական աջակցությունը պարոն Ծառուկյանին ցույց տալու համար: Մենք որևէ բան չենք անելու, որով կվտանգենք մեր ազգաբնակչության առողջությունը, բայց և որևէ դեպքում չենք կարող արգելել մեր քաղաքացիներին իրենց ազատ կամարտահայտությունն իրականացնելու համար»:

Հիշեցմանը՝ Գագիկ Ծառուկյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց,  որ 28 հոգի է անցնում քրեական գործով և հարցին՝ մանրամասներ կարո՞ղ է տրամադրել, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ այդպիսի մանրամասների չի տիրապետում:

Մյուս հարցին՝ իսկ ընտանիքի անդամներից  այլ անձինք հարցաքննվե՞լ են, նա պատասխանեց. «Ես տեղյակ եմ, որ Նվեր Ծառուկյանն է հարցաքննվել ուրիշ գործի շրջանակներում: Ծանուցում է ստացել հարցաքննության մասնակցելու մասին հենց նույն օրը, երբ պարոն Ծառուկյանը հրավիրվել էր ԱԱԾ հարցաքննության»:

Իվետա Տոնոյանը հայտնեց, որ Նվեր Ծառուկյանը երկրում է:

Հարցին՝ ի՞նչ քրեական գործով է անցնում Գագիկ Ծառուկյանը, Իվետա Տոնոյանն այսպես պատասխանեց. «Խոսքը վերաբերում է Գեղարքունիքի մարզի գրասենյակներից մեկից առգրավված՝ Վազգեն Պողոսյանի անվան հետ կապված այս թղթի կտորի քրեական գործին: Այդ թուղթն անգամ փաստաթուղթ չենք համարում, քանի որ բացարձակ որևէ իրավական ուժ չունի: Դա այն թուղթն է, որն իշխանության անմիջական նախաձեռնությամբ և դատախազական ու իրավապահ մարմինների ամենաթողության արդյունքում հայտնվել էր իշխանական ուժի ներկայացուցիչ պատգամավորների, նախարարների ձեռքում, որը մեծ հրճվանքով հրապարակում էին: Խոսքը այդ քրեական գործին է վերաբերում. մտացածին ընտրակաշառքի բաժանման հետ կապված»:

Հարցին՝ ո՞րն է ձեր ուժի՝ վարչապետի թեկնածուն, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Մենք վարչապետի պաշտոնի համար չէ, որ պայքարում ենք, վարչապետի դեմ չէ, որ պայքարում ենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930