Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեպրեսիվ գործելաոճը, շանտաժը և իշխանության ձախողումների մասին բարձրաձայնող ընդդիմադիրներին ամեն գնով լռեցնելու ապօրինի գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական երկրի քաղաքական համակարգում

Հունիս 16,2020 21:01

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական երեք ուժերի՝ «Հայրենիք», Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Մեկ Հայաստան» կուսակցությունների հայտարարությունը:

Մենք կիսում ենք բոլոր այն մտահոգությունները, որոնք տեղ են գտել ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միանում է ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային ներուժով և համախոհությամբ մեր պետականությանն ուղղված մարտահրավերները հաղթահարելու կոչին:

Այո՛, ռեպրեսիվ գործելաոճը, շանտաժը և իշխանության ձախողումների մասին բարձրաձայնող ընդդիմադիրներին ամեն գնով լռեցնելու ապօրինի գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական երկրի քաղաքական համակարգում: Եկել է բոլոր առողջ ուժերի, գործիչների, անհատների և կազմակերպությունների ջանքերը միավորելու, օր օրի դեպի անդունդը գահավիժող մեր հայրենիքը փրկելու ժամանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930