«Այս պահին նախնական տեղեկություն ունենք, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը դուրս պիտի գա: Այս պահի դրությամբ նախնական այդպիսի տեղեկություններ ունենք, հստակ չեմ կարող որպես ստույգ ինֆորմացիա հրապարակել»,- քիչ առաջ ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
Հարցին՝ այսօր Գագիկ Ծառուկյանի կալանավորման որոշում կկայացվի՞, նա պատասխանեց. «Այս պահին մանրամասներին չեմ տիրապետում այսօրվա քննչական մարմնի իրականացրած գործողությունների հետ կապված: Նախնական տեղեկություններ ունենք, որ քիչ անց պետք է Գագիկ Ծառուկյանը դուրս գա: Քանի որ հստակ տեղեկություններ չունեն, ուրեմն կգործենք ըստ անհրաժեշտության»:
Նա նաև որոշ տեղեկություններ հայտնեց բերման ենթարկված քաղաքացիների հետ կապված: Ասաց, որ Երևանի ոստիկանական բաժանմունքում տեղ չի եղել, սկսել են Մասիսի, Արարատի, բաժանմունքներում մարդկանց տեղավորել: Դրանից հետո էլ եղել է ժամանակ, երբ այնտեղ էլ տեղ չի մնացել, ուստի մարդկանց ուղղակի հեռացրել են տարածքից ու բաց թողել:
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց՝ հույս ունենք, որ քիչ անց կտեսնենք Գագիկ Ծառուկյանին ու կարճ ասաց. «Պարոն Ծառուկյանը, որ դուրս եկավ, քննությունը շարունակվելու է: Դա դեռ ոչինչ չի նշանակում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ