Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Մի ընդդիմադիր քաղաքական շրջանակից լուր է եղել, որ այդ հյուրանոցում սեռական փոքրամասնությունների ընդհատակյա համաշխարհային կոնգրես է եղել»

Հունիս 16,2020 19:44

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի տարածողներին բացահայտելու մասին լրագրողի հարցին ի պատասխան ուշագրավ հայտարարություն արեց:

Դիտարկմանը՝ մարդկանց փող են տալիս, որպեսզի կորոնավիրուսի դրական ախտորոշում գրեն, այլ պատճառով մահացած քաղաքացիների հարազատներին գումար են առաջարկում, որպեսզի նրանք իրենց համաձայնությունը տան գրելու՝ մահացել է կորոնավիրուսից, վարչապետն ասաց՝ իշխանությանն ուղղված ամենամեծ քննադատությունն այն է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ է եւ ամեն օր մարդիկ են մահանում. «Այսինքն, մենք ինքներս մեր ընդդիմախոսներին մեզ քննադատելու գործի՞ք ենք տալիս: Լավ չեմ հասկանում: Առաջին օրից ամեն ինչ արել ենք, որպեսզի լինենք 100% թափանցիկ: Չկա որեւէ տեղեկատվություն, որին ՀՀ քաղաքացիները չտիրապետեն»:

Ինչ վերաբերում է կեղծ լուրերի սկզբնաղբյուրները բացահայտելու վարչապետի հանձնարարականին, վարչապետը վստահեցրեց՝ աշխատանք է կատարվում եւ այդ ընթացքում, ինչպես Փաշինյանն ասաց՝ շատ հետաքրքիր փաստեր են արձանագրվում.«Որքան էլ վատ հնչի՝ պիտի ասեմ՝ Երբ Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում» մարդկանց էինք մեկուսացնում, շատ որոշակի շրջանակներ  ուղղակի պետք է գնահատենք՝ ինչ ծավալներով է տարածվել լուրը, իրա՞ր մեջ են խոսել, թե՞…), մի ընդդիմադիր քաղաքական շրջանակից լուր է եղել, որ իրականում այնտեղ ոչ թե մեկուսացրել են մարդկանց, այլ Հայաստանում, այդ հյուրանոցում սեռական փոքրամասնությունների ընդհատակյա համաշխարհային կոնգրես է եղել, դրա համար փակել են հյուրանոցը, որ մարդիկ չիմանան, ինչի մասին է խոսքը:

Այս աստիճանի ստոր, այս աստիճանի ցածր…ու հետո այդ նույն մարդիկ հետագայում վիրուսի հետ կապված իրավիճակը օգտագործելու են կառավարության դեմ, ասելով՝ կորոնավիրուս չկա: Բայց իրենք էլ բախվել են այդ խնդրի հետ, որովհետեւ կոնկրետ քաղաքական մի շրջանակի մի ներկայացուցչի ընտանիքի անդամը, որը տարածել է լուրը, ինքն էլ վարակվել է, իհարկե, բոլորովին վերջերս:

Դուք հասկանո՞ւմ եք ինչ աստիճանի հակապետական գործողություն կարելի է իրականացնել: Իհարկե, մենք այս բոլոր հարցերով զբաղվում ենք, եթե դե յուրե պատասխանատվության միջոց չգտնենք, որովհետեւ օրենսդրական բացեր կան, պիտի քննարկենք այդ փաստերը հանրայնացնելու տարբերակը, որպեսզի հանրությունը գնահատի՝ ով՝ ով է, ով՝ ինչով է զբաղվում: Ակնհայտ է, որ կոնկրետ քաղաքական շրջանակներ, իրենցից երեւում է, ուզում են, որ հնարավորինս շատ մարդ մահանա, հնարավորինս շատ մարդ վարակվի, տնտեսությունը հնարավորինս մեծ անկում ունենա, որ այդ ճահճի մեջ իրենց տեսակը զարգանա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930