ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները եւ Գագիկ Ծառուկյանի աջակիցները ԱԱԾ-ի մոտ են:
Aravot.am-ը Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կպատասխանի ԱԺ փոխնախագահ, իմքայլական Ալեն Սիմոնյանի՝ նախորդ օրն իր հասցեին արած մոտավորապես այն հայտարարությանը, թե Նաիրա Զոհրաբյանը լավ կլինի զուսպ արտահայտվի, որովհետեւ հնարավոր է՝ հետագայում նրա անվան հետ նույնպես գործեր բացվեն:
«Ալեն Սիմոնյանն ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Ինչ վերաբերում է գործերին, ես արդեն ասել եմ, որ ես երեւի այս երկրի ամենավերջին ցուցակում եմ, որի մասին կարելի է մտածել ինչ-որ բանում, ոչ օրինաչափ գործողություններում մեղադրելու մասին: Ալեն Սիմոնյանը թող մտածի իր մասին: Եթե ոչ այսօր, դրա ժամանակն անպայման գալու է: Եվ բոլորի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ