Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը անում է հնարավորը` ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու հարցում. ՀՔԱՎ

Հունիս 16,2020 19:01

Ղազախստանում գտնվող ՀՀ քաղաքացին, որն ավելի վաղ ահազանգել էր ՀՔԱՎ, հունիսի 5-ին վերադարձել է ՀՀ։

Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ լրատվամիջոցների հետ կապի և հանրային դիվանագիտության բաժնի պետ Սերոբ Բեջանյանը։

Մայիսի 25-ին ահազանգն ստանալուց հետո քաղաքացու հայտնած տեղեկությունների հիման վրա նյութ էինք հրապարակել, միաժամանակ դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ պարզաբանումներ ստանալու։

Հիշեցնենք՝ մեզ հետ կապ հաստատած քաղաքացի է․ Ս․-ը հայտնում էր, որ դեռևս այս տարվա փետրվարին տոմս է գնել ՀՀ վերադառնալու համար, սակայն չվերթները չեղարկելու պատճառով չի կարողացել վերադառնալ: Ունեն ֆինանսական ու սոցիալական խնդիրներ, և իր կարգավիճակում Ղազախստանում բնակվող բազմաթիվ հայեր ու ՀՀ քաղաքացիներ են։ Նա նաև իր դժգոհությունն էր հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանությունից՝ հայտարարելով, թե դեսպանությունն անգործության է մատնված։ Քաղաքացին հայտնում էր նաև, որ մայիսի 6-ին չարտերային չվերթ է եղել, բայց քանի որ ինքը վերջին պահին է իմացել, որ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի առկայությամբ միայն կարող էր մուտք գործել օդանավակայան, չի կարողացել վերադառնալ, մյուս կողմից էլ՝ բողոքում էր տոմսերի գներից։

Բացի գրավոր պատասխան ստանալուց՝ մենք նաև կապ հաստատեցինք Ս․ Բեջանյանի հետ՝ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար։

«Ղազախստանում ՀՀ դեսպանությունը խիստ սահմանափակ ռեսուրսներ ունի՝ ընդամենը երկու աշխատակից, որոնք զբաղվում են այդ հարցով»,-մեզ տեղեկացրեց Ս․ Բեջանյանը։

Ինչ վերաբերում է ՀՔԱՎ ահազանգած քաղաքացուն, ԱԳՆ ներկայացուցիչը հայտնեց, որ այդ քաղաքացու հետ դեսպանությունը կապի մեջ է եղել դեռևս մարտից, երբ վերջինս ցուցակագրվել է, և ամենօրյա ռեժիմով տեղեկացրել են ՀՀ վերադարձի հնարավորությունների մասին։ Մայիսի 6-ի չվերթի մասին ևս նա տեղեկացված է եղել նախապես, տեղեկացված է եղել նաև տոմսերի գների և օդանավակայան մուտք գործելու պայմանների մասին, որոնք  սահմանված են Ղազախստանի օրենսդրությամբ։ Նա պարզապես հրաժարվել է չվերթից։ Ս․ Բեջանյանի փոխանցմամբ՝ քաղաքացու դժգոհությունն ու բողոքն անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում։

Գրությամբ խնդրել էինք նաև տեղեկություն տրամադրել ՀՀ քաղաքացիների վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին առհասարակ։

Մանրամասները՝ այստեղ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930