Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մարզային ենթակայության հիմնարկներում ականատես ենք լինում աշխատակիցների կողմից կանոնների խախտման դեպքերի, ապա ի՞նչ կարող ենք ակնկալել քաղաքացիներից. Անդրեյ Ղուկասյան

Հունիս 16,2020 17:50

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Մարզի ղեկավարը նախևառաջ անդրադարձավ իր կողմից պարբերաբար մարզային ենթակայության բուժհիմնարկներ կատարվող անակնկալ այցերին՝ Պարետի ցուցումների կատարումը վերահսկելու ու նաև ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Ա. Ղուկասյանը նշեց, որ իր կողմից արձանագրված խախտումներն անհետևանք չեն կարող մնալ և սահմանված կանոններին չհետևող անբարեխիղճ աշխատակիցները պետք է արժանանան նկատողության:

-Եթե մարզային ենթակայության հիմնարկներում մենք ականատես ենք լինում աշխատակիցների կողմից կանոնների խախտման դեպքերի, ապա ի՞նչ կարող ենք ակնկալել քաղաքացիներից: Նման բացթողումներն աններելի են և պետք է արժանանան ամենախիստ գնահատականի,-նշեց Ա. Ղուկասյանը:

Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր:

Գ. Մարկոսյանը, մասնավորապես, անդրադարձավ իր համակարգման ոլորտում գործող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտում առկա մի շարք հարցերի: Մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի հետ կապված՝ Գ. Մարկոսյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ հաստատված 55 ծրագրերից 33-ի մրցույթները հայտարարված են, 11-ի պայմանագրերը՝ կնքված:

Մասնավորապես ներկայացնելով հարկերի հավաքագրման գործընթացը՝ փոխմարզպետը նշեց, որ թեև առաջընթաց կա, բայց տեմպերը չեն գոհացնում և խոշոր համայնքների թերացումներն անդրադառնում են մարզի ընդհանուր ցուցանիշների վրա:

Մարզի ղեկավարը խստորեն հանձնարարեց փոխմարզպետի անմիջական վերահսկողությամբ խնդիրը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում և հետևողական աշխատանքներ տանել համայնքների հետ ցուցանիշները բոլոր հարկատեսակների գծով բարելավելու ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի համար օրախնդիր ոլորտային մի շարք այլ հարցերի ևս: Տրվեցին հանձնարարականներ:

Լոռու մարզպետպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930