Երեւան քաղաքի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի հարցազրույցը կրքեր է բորբոքել, քանի որ Աֆրիկյանների տան չքանդվելու դեմ պայքարած այժմ արդեն ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը քննադատել էր Ֆիրդուսի թաղամասի շինությունները չքանդելու համար պայքարողների մոտեցումները: Նա նաեւ ասել էր, որ այդ թաղամասը մեր ամոթն է, որը պետք է օր առաջ մաքրվի, նաեւ պիտակավորել էր իր խոսքով «պլակատներով երիտասարդներին» ու նրանց ինչ-ինչ շահագրգռություններ վերագրել:
Հաջորդ օրն իսկ Ֆեյսբուքի իր էջում Արթուր Իսպիրյանը ներողություն էր խնդրել՝ ասելով, որ թյուրիմացաբար կարծել է, թե «Ֆիրդուսի թաղամասի պատմական ժառանգության համար այս օրերին մղվող պայքարը հերթական նման մեդիաարշավն է»:
Aravot.am-ի հետ զրույցում Երեւան քաղաքի ավագանու անդամն ասաց, որ ոչինչ չի ուզում մեկնաբանել, մանավանդ արդեն ներողություն է խնդրել. «Ամեն լրատվամիջոց ինչ-որ «ծաղիկ» է բերում, որ իմ հոգեկանի վրա ազդում է, չնայած եթե նույնիսկ լավ բան գրեք, ուրիշ բան է ստացվելու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ