Լրահոս
Օրվա լրահոսը

Հետևելու ենք իշխանությունների իրականացրած յուրաքանչյուր ծրագրի օրինականությանը և արդյունավետությանը. Արցախի «Արդարություն» խմբակցություն

Հունիս 16,2020 17:26

Ինչպես գիտեք, հունիսի 10-ից ԱԺ «Արդարություն» խմբակցությունը մասնակցում է 2019 թվականի պետական բյուջեյի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը։

Ցավով պետք է նշենք, որ Աժ-ում բարձրացրած մեր հարցերը հաճախ «փշերով» է ընդունվում, իսկ երբեմն որոշ պատգամավորներ իրենց վրա են վերցնում կառավարությանը հասցեագրած մեր հարցերին պատասխանողի «դժվարին դերակատարությունը»։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը առ այն, որ ԱԺ-ում թույլ չենք տալու որևէ ձևական քննարկում, հետևելու ենք իշխանությունների կողմից իրականացված յուրաքանչյուր ծրագրի օրինականությանը և արդյունավետությանը, ամեն ինչ անելու ենք թույլ չտալու բյուջեյի միջոցների ոչ հասցեական և ոչ նպատակային օգտագործումը։

Կոչ ենք անում ԱԺ մեր որոշ գործընկերներին գործել բացառապես Ազգային Ժողովի կանոնակարգ սահմանադրական և Ազգային ժողովի աշխատակարգ օրենքների դրույթներին համապատասխան։

Արցախի «Արդարություն» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930