Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Վերմիշյանի մոտ իմ վերաբերյալ թղթեր գտնվեին, կգային իմ հետեւից». Արարատ Միրզոյան

Հունիս 16,2020 16:55

«Գլխավոր դատախազն ասաց, որ քրեական գործ կարող է հարուցվել ցանկացած քաղաքական ուժի հանդեպ: Դուք ակնարկում եք ՀՀԿ-ին, վաղը մյուս օրը նման բանը կարող է վերաբերվել նաեւ այլ ուժի: Եթե «Իմ քայլին» էլ նման դեպք վերաբերի, էլի կլինի քննություն»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերին՝ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Վերմիշյանի գործով այլ անձի մոտ գտել են թղթեր, որոնք վերաբերել են պարոն Ծառուկյանին: Հիմա եթե Վերմիշյանի մոտ իմ վերաբերյալ թղթեր գտնվեին, կգային իմ հետեւից»,-համոզմունք հայտնեց Միրզոյանը՝ հիշեցնելով, որ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի ապացույցները գտնվել են քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանին վերաբերող քրեական գործի խուզարկության ժամանակ:

Ինչպես հայտնել էինք, ԱԺ-ն այսօր գաղտնի քվեարկությամբ 87 «կողմ» ձայներով համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագիրը, եւ այժմ քննարկվում է նաեւ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագիրը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ 2015թ.-ին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ տեղի ունեցած իրադարձությունների եւ Ծառուկյանի հանդեպ հիմա կատարվողի միջեւ նմանություն կա՞: «Բացարձակ նմանություն չկա: Այն ժամանակ եղել է շանտաժ, որ՝ պարոն Ծառուկյան, եթե մեզ հաճելի քաղաքական վարքագիծ չդրսեւորես, մենք կդիմենք մեր ունեցած կոմպրոմատներին…նման վարքագիծը մեր համար ընդունելի չէ»,-պատասխանեց Արարատ Միրզոյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930