ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել 87 պատգամավոր: ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:
87 քվեաթերթիկները բոլորն էլ վավեր են եղել ու բոլորն էլ «կողմ» են քվեարկել:
Հիշեցնենք, որ «Իմ քայլից» չի մասնակցել միայն Սասուն Միքայելյանը, ինչպես պարզաբանեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ունեցել է առողջական խնդիրներ:
Կարդացեք նաև
Այժմ քննարկվում է Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ