Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանն ինքն է մոտեցել եւ ցանկություն հայտնել գնալու ԱԱԾ». Միրզոյանի պարզաբանումը

Հունիս 16,2020 16:35

«Քանի դեռ ԱԺ-ն չի տվել համաձայնություն, ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու իրավունք չուներ, եթե իհարկե այդ պահին պատգամավորը հանցագործություն չի կատարել: Դրան, իհարկե, վերապահումով ենք մոտենում»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով  հրապարակումներին, որ ԱԱԾ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ԱԺ բակից բերման է ենթարկել՝ առանց խորհրդարանի կողմից նրան կալանավորելու թույլտվությունը ստանալու, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա նշեց. «Նկատեցիք, որ նա հարցերին պատասխանել հրաժարվեց եւ դուրս եկավ նիստերի դահլիճից: Իմ տեղեկություններով՝ ինքը մոտեցել է ԱԱԾ աշխատակիցներին եւ ասել, որ ուզում է գնալ ԱԱԾ, ըստ երեւույթին, իրենց երեկ սկսած զրույցը շարունակելու…Գուցե ԱԱԾ-ն ունեցել է օպերատիվ տվյալներ, գուցե պետք էր վերահսկել, որ ապօրինություն չլինի, բայց փաստն այն է, որ ինքն է մոտեցել եւ ցանկություն հայտնել գնալու ԱԱԾ»:

Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագիրը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորումը թույլատրելու հարցով:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930