Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանը լորդերին բերեց-հասցրեց Ղարաբաղ». Վարդան Ղուկասյան

Հունիս 16,2020 15:55

«Եթե պետությունը գործարաններ չունի, անհատներն են գործարանների մասին հոգ տանում: Պատկերացնո՞ւմ եք՝ Գագիկ Ծառուկյանը տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել եւ պետական ոչ մի կառույցում չի աշխատել»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագիրը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորումը թույլատրելու հարցով:

Ղուկասյանն այնուհետեւ հիշեցրեց սպորտի բնագավառում Գագիկ Ծառուկյանի միջոցով գրանցված ձեռքբերումները. «Իհարկե, մերոնք հզոր են, բայց Գագիկ Ծառուկյանը կարողացավ հարաբերությունները պահել: Պահեց այնպիսի սկզբունքով, որ այն լորդերին բերեց-հասցրեց Ղարաբաղ: Մնացածն էլ չասեմ: Որ կոնյակի գործարանն ու մնացածը փակվեն վաղը չէ մյուս օրը, ո՞վ է պատասխան տալու դրա համար: Եթե անհատը պետության պարտավորություն է ստանձնում, եւ նման թույլ միջնորդություն են ներկայացնում եւ ուզում նրան վարկաբեկել, նման ճանապարհով երկիր չենք կառուցի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930