Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել, իսկ Իրանում 1 օրում մահացել է ավելի քան 100 մարդ

Հունիս 16,2020 15:50

Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել: Հունիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է ևս 20 մարդ, այսպիսով առողջացածների թիվը հասել է 724-ի: Վրաստանում այս ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 879, գրանցվել է 14 մահ: Կարանտինային ռեժիմում է 2710, հատուկ վերահսկողության ներքո` 267 մարդ:

Միևնույն ժամանակ Իրանում արդեն երրորդ օրն է՝ կորոնավիրուսի հետևանքով օրական մահերի թիվը գերազանցում է 100-ը, ընդհանուր առմամբ համավարակի զոհ է դարձել  9065 մարդ: Հունիսի 16-ի դրությամբ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 192 հազար 439-ի, անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի  2563 նոր դեպք:

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 8 միլիոն 141 հազարը, մահվան դեպքերինը՝ 439 հազարը, ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 252 հազար մարդ: Վարակի և մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930