Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք միշտ կատարել եք կեղտոտ քաղաքական պատվեր, ես գիտեմ, թե դուք ինչ քինախնդիր անձնավորություն եք». Նաիրա Զոհրաբյանը՝ Արթուր Դավթյանին

Հունիս 16,2020 15:34

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությունն է այս պահին ԱԺ-ում:

Մինչ այդ իր ելույթում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այդ «նավթալին» մեթոդների վերջը պետք է տալ, հենց որեւէ պատգամավորի հետ քաղաքական խնդիր են ունենում՝ հանում են հայտարարագրերը. «Իմ հայտարարագրերը 13 տարի է՝ տպված է կոռուպցիայի կանխարգելման կայքում, հայտարարագիրս բաց է, չի փոխվել ոչ մի ստրոչկա: Էդ որ հայտարարում են, ահագնացող ձաjնով տեքստեր են կարդում՝ Նաիրա Զոհրաբյանի միլիոննեեեեերը՜….դուք դերասան եք, թող հանձնարարեն ձեզ կարդաք, միգուցե ավելի արժանահավատ կկարդաք»,- դիմելով իմքայլական Արթուր Մանուկյանին՝ ասաց Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս տեղից արձագանքեց, Զոհրաբյանը պատասխանեց. «Տեղից չբղավե՛ք եւ նստեք ձեր տե՛ղը, հասկացա՞ք: Թե չէ Ստանիսլավսկու նման քիչ է մնում ասեմ՝ не верю! »:

Դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ նա ասաց. «Դուք որեւէ հիմք չներկայացրեցիք, թե ինչու Գագիկ Ծառուկյանին պետք է մեղադրանք ներկայացվի: Ձեր ներկայացրած թուղթը ընդամենը թուղթ է, իրավական որեւէ ուժ չունի: Ես անհարմար եմ զգում, որ ձեր կալիբրի իրավաբանին դրել են ահա այսպիսի ցավալի, ծիծաղելի իրավիճակի մեջ, ինչպես դրել էին նախորդ անգամ, երբ ստիպեցին Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացնել միջնորդություն: Դուք, որպես պրոֆեսիոնալ մասնագետ, ձեր քաղաքական մահկանացուն կնքեցիք այս դահլիճում, ձեր մասնագիտական մահկանացուն կնքեցիք: Մենք սկսում ենք ձեզ անվստահություն հայտնելու գործընթաց: Դուք միշտ կատարել եք կեղտոտ քաղաքական պատվեր, ես գիտեմ, թե դուք ինչ քինախնդիր անձնավորություն եք ու հիմա փորձելու եք իմ ու իմ գործընկերների դեմ…ես հիմա հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության մասին, որովհետեւ ձեր մանուկ ԱԱԾ ղեկավարը գրել է, որ վերծանվել են խոսակցություններ, ենթադրում եմ՝ հեռախոսային խոսակցություններն են վերծանվել, բայց հետո կասեն՝ չէ, հեռախոս չէ, մի տեղ խոսացել եք, մի մարդ կբերեն, կասի՝ հա, տիկին Զոհրաբյան, ես լսեցի, դուք ասացիք՝ առանց ընտրակաշառքի ԲՀԿ-ն ձայն չունի: Ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում, որովհետեւ իմ հեռախոսային խոսակցությունները լսվել են ու այս հարցում ինձ օգնելու են Եվրոպական դատարանի հետ աշխատող փաստաբաններ: Այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հանդեպ, քաղաքական կեղտոտագույն հաշվեհարդար է ու այն, ինչ անում եք, քաղաքական կեղտոտ պատվեր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930