Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի Կայուն զարգացման նպատակների 2020 թվականի կամավոր ազգային գնահատման զեկույցը

Հունիս 16,2020 15:41

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համակարգմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվել և ՄԱԿ-ին է ներկայացվել Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են պետական մարմիններ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ և  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Զեկույցը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում: Այն ներկայացնում է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած քայլերը 2018 – 2020 թվականների ժամանակահատվածում:

Զեկույցը բաղկացած է խմբավորված հետևյալ հինգ բաժիններից՝

մարդկային կապիտալի զարգացում,

ենթակառուցվածքների մատչելիության և տնտեսական զարգացման ապահովում,

կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարություն,

շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխության դեմ պայքար,

համագործակցություն հանուն կայուն զարգացման նպատակների կենսագործման:

Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը ներկայացվելու է նաև այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի շրջանակներում կայանալիք Բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930