«Հայրս պատանդ է շինծու քաղաքական գործերին, որոնք ստեղծվել են՝ ոմանց ականջին հաճելի լինելու համար: Նա որեւէ առնչություն չունի այս գործերի հետ»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նորա Առուստամյանը:
Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագիրը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորումը թույլատրելու հարցով:
ԱԱԾ հաղորդագրությունում ասված է. «Վազգեն Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017թ․ Գագիկ Ծառուկյանն հրավիրել է իրեն և առաջարկել, որ մասնակցի ընտրություններին պայմանով, որ պետք է ապահովի 9.000 ձայն՝ Գեղարքունիքի մարզում: Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին և Աբրահամ Մանուկյանին: 2017թ․ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս»:
Նորա Առուստամյանը նշեց. «Հարցը պետք է թողնել իրավական դաշտում եւ չբերել քաղաքական ասպարեզ, բայց հորս հետ կապված բոլոր գործերն այսօր բերեցիք քաղաքական ասպարեզ: Այո, «Մուլտի գրուպ կոնցեռնի» սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որը հավատարմագրային կառավարման է հանձնված հորս՝ Սեդրակ Առուստամյանին: Պարոն Ծառուկյանի եւ հորս համագործակցության արդյունքում դեռեւս մանկուց լսել եմ պարոն Ծառուկյանի խոսքը՝ ոչինչ, թող ես տուժեմ, բայց նա չտուժի, նա ընտանիք է կերակրում…ինձ համար հպարտություն է առաջացնում այն, որ մանկությանս տարիների իմ հերոսը հետո դառնում է քաղաքական ղեկավարս»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ