Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 16-ին պաշտպանության բանակի սննդի մատակարարման թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, ՊԲ սննդի մատակարարման ընկերությունների ներկայացուցիչներ, այլ պատասխանատուներ:
Բարձր գնահատելով վերջին շրջանում պաշտպանության բանակի սննդի կազմակերպման գործում իրականացված բարեփոխումները՝ երկրի ղեկավարը նշել է, որ ԱՀ կառավարությունը շահագրգռված է, որ մատակարարման ծրագրում ավելացվեն տեղական արտադրության գյուղմթերքի տեսակները:
«Վերջին տասնամյակում այս ուղղությամբ ձեռքբերումներն ակնառու են, բայց նախանշված ծավալների ավելացումը և մատակարարման գործում նոր ընկերությունների ներգրավումն ավելի կխրախուսեն տեղական արտադրությունը»,- ասել է նախագահ Ա. Հարությունյանը:
Կարդացեք նաև
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակի ու մասնավոր հատվածի միջև համագործակցության հնարավորությունները և այդ ուղղությամբ գործող պետական աջակցության ծրագրերը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ