Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղում բնակվողները պետք է ունենան տեղաշարժման պատշաճ հնարավորություններ. «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»

Հունիս 16,2020 15:28

Հայաստանի եվրոպացի բարեկամների արձագանքը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման վերաբերյալ ԵԽ Հարավային Կովկասի պատվիրակության նախագահի, ԵԽ Հայաստանի հարցերով մշտական զեկուցողի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողի համատեղ հայտարարությանը

Չորեքշաբթի, հունիսի 10-ին Եվրոպական խորհրդարանի երեք պատգամավոր՝ ԵՄ Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավարը Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուն և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Զելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Համատեղ հայտարարությունը վերաբերում էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցմանը:

Մենք՝ «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպությունը, խիստ հիասթափված ենք նշված հայտարարությունից և այն նախադեպի շեղումից, որով երկար տարիներ առաջնորդվել է պատվիրակությունը՝ պաշտոնական հայտարարություններ կատարելիս, այն է, լիովին և միանշանակորեն հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը և նրանց՝ 2009 թ.–ի  հիմնարար սկզբունքների համաձայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը: Այս բանաձևը ճանաչում է՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ ուժի չօգտագործման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա հիմնված ողջամիտ փոխզիջում։ Մինչդեռ հունիսի 10-ի հայտարարությունը, որը հղում է կատարում 2009թ.-ի Հիմնարար սկզբունքներին, ի վերջո ունի այնպիսի ձևակերպում, որի հիմնական շեշտադրումը տարածքային ամբողջականության սկզբունքն է։

Հայտարարության բովանդակությունը ոչ միայն խորապես վիրավորել է Խորհրդարանական գործընկերության կոմիտեի և դրանից դուրս Եվրոխորհրդարանի հայ գործընկերներին, այլ նաև հիմք է հանդիսացել լրատվամիջոցների կողմից ապատեղեկատվական արշավների համար, որոնք, ի վերջո, վնասում են խաղաղության գործընթացին։

Մայրուղիների շինարարության ավելի ընդգրկուն խնդիրների առնչությամբ՝ օգտվելով առիթից ցանկանում ենք նշել, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող ուղիները խիստ սահմանափակ են, և բնական է, որ որպես մարդու իրավունք ակնկալվում է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվողները պետք է ունենան տեղաշարժման պատշաճ հնարավորություններ։ Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ ցամաքային ճանապարհները շրջափակված են, և չկա քաղաքացիական օդանավակայան։ Մուտքի և ելքի միակ հնարավորությունը Հայաստանի հետ ունեցած սահմանն է։

Ցանկանում ենք նաև նշել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները, ըստ որոնց իրենք ռազմական դիրքի ենթադրյալ առաջխաղացում են ունեցել և իրենց վերահսկողության տակ վերցրել ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհները՝ ստիպելով Արցախի իշխանություններին մեծ ծախսեր իրականացնել նոր ճանապարհների կառուցման համար։

Հայաստանի եվրոպացի բարեկամներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930