Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ձեր հեղափոխության վերջը եկել է. ժողովրդի 5%-ն էլ չի հավատում ձեզ». Գագիկ Ծառուկյան

Հունիս 16,2020 14:49

«Թղթերը սարքում են, տալիս Փաշինյանին, 5 հատ տուն, որ զանգահարի, անվտանգությունով ստուգած…վերցրեք մի հատ գնացեք-նայեք իրական կյանքը, ձեր ցավը տանեմ: Նայեք՝ Ծառուկյանն ի՞նչ է արել համաճարակի համար: Կամ չեք տիրապետում, կամ չեք հասկանում, կամ ձեզ թույլ չեն տալիս»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագիրը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորումը թույլատրելու հարցով:

Ծառուկյանը շարունակեց. «Երկրի համար քսան միլիարդ դրամ եմ բերել, դոլար, Ջավադյանին, Փաշինյանին հարցրեք, որ մեկ տոկոսով տնտեսական հեղափոխություն լինի, բայց չի լինում: Ասում է՝ գլխով է պետք հարուստ լինել: Դա ղեկավարի ասա՞ծ է: Պայման ստեղծի մարդու համար, խոսք եք տվել»:

Ինչ վերաբերում է քրեական գործերով ձեռքբերված փաստաթղթերին, ըստ որոնց՝ ԲՀԿ առաջնորդի հրահանգով է գումար բաժանվել, Գագիկ Ծառուկյանը նշեց. «Տո Ծառուկյանը տվե՞լ է, կա՞ այդպիսի ապացույց: Ես այս երկիրը սիրում եմ: Երկրորդ քաղաքական ուժի դեմքին բերել-ասում են ընտրակաշառք…մենք հայ ենք, Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախո՞ւմ եք: Հանրությունը Ծառուկյանի կողքին է: Ամբողջ ներքին զորքերն ուղարկել եք մարզեր, բա ասում եք խոսքի ազատություն…Այն ժամանակ 88% էիք, այսօր 7% էլ չկա: Գնացեք քննարկեք մարզերի ժողովրդի հետ: Համաճարակը ձախողված է, ձեր ցավը տանեմ: Բերիք սաղ վարակեցիք, այսօր ասում եք՝ մասկա դրեք…Սենց չի կարող լինել: Սիրտս տրաքում է, կարող եմ ձայն չհանել, բայց ասում է, թե վարակի պատճառը ժողովուրդն է, որը մասկա չի դնում: Դուք եք ձախողել, ձեր ցավը տանեմ: Ձեր հեղափոխության վերջը եկել է, դուք եք ձախողել, հեղափոխությունն ապացուցում են, ոչ թե «ֆեյքերով» եւ դատարկ-դատարկ խոսալով: Տղուս վրա սարքելն անբարոյականություն է, ես տեր եմ ամեն խոսքիս: Այո, ես գործարար եմ…սեփականատեր եմ, բոլոր կառույցներս կառավարվում են, եթե հարց կա, հարցրեք կառավարիչներին: Քրեական գործ եք տպել՝ առանց անհարմար զգալու: Դուք խորհրդականների կարիք ունեք: Ժողովուրդը հավատում էր ձեզ, այսօր 5%-ն էլ չի հավատում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930