Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանին բերման են ենթարկել ԱԺ բակից՝ առանց անձեռնմխելիությունից զրկելու. Շաքե Իսայան

Հունիս 16,2020 14:38

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում:

Ծառուկյանն իր ելույթում ասաց, որ գնում է ԱԱԾ՝ հարցաքննության:

Ավելի ուշ ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը հայտարարեց, որ Ծառուկյանին դեռ անձեռնմխելիությունից չզրկած՝ բերման են ենթարկել՝ խախտելով նրա իրավունքներն ու Սահմանադրությունը:

Իսայանը նշեց, որ այս իշխանությունները խախտել են անմեղության կանխավարկածը, արդար դատաքննության իրավունքը, ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքը. «Չկա իրավունք՝ անձի տունը խուզարկելու, ապացույցներ առգրավելու, նրան փաստացի որպես մեղադրյալ հարցաքննելու՝ առանց ՀՀ ԱԺ-ի համաձայնության, գոնե ՄԻԵԴ որոշումները կարդացեք»:

Ըստ Շաքե Իսայանի, ապացույցներ չկան, որ Գագիկ Ծառուկյանն իրազեկված է եղել ենթադրաբար ընտրակաշառք բաժանելու մասին:

Հետո Իսայանն ասաց, որ իր թիմի ղեկավարը պարզ գիտակցում էր սա ու այսօր պարզ ճակատով դիմեց ժողովրդին ու հայտարարեց՝ իր ձերբակալությամբ երկրի խնդիրները չեն լուծվելու ու ԲՀԿ-ն չի վերանալու. «Մենք շարունակելու ենք Գագիկ Ծառուկյանի սկսած պայքարը, եթե բոլոր անդամների նկատմամբ էլ քրգործեր կրվեն, միեւնույն է, ԲՀԿ համախոհները փողոցում շարունակելու ենք պայքարը: Այսօր առավոտից երիտասարդներին ծեծելով բերման են ենթարկում, երեկվանից ոստիկանական ուժերը մեկնել են մարզեր՝ ԲՀԿ համախոհներին վախեցնելու: Մեկ գիշերվա մեջ մարզերում պոստեր են տեղադրվել: Դա վկայում է մի բանի մասին՝ դուք վախենում եք Գագիկ Ծառուկյանից: Ու քիչ առաջ, պարո՛ն Միրզոյան, ԱԺ բակից Գագիկ Ծառուկյանը, դեռեւս անձեռնմխելի լինելով, անգամ այն դեպքում, երբ հայտարարեց ամբիոնից, որ գնում է ԱԱԾ, նրան բերման ենթարկեցին, մինչդեռ առանց ԱԺ-ի համաձայնության, անձնական ազատությունը չէր կարող սահմանափակվել: Սա Սահմանադրության հերթական խախտումն էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930