Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծառուկյան. «Ամո՜թ է, «ֆեյսբուքով», «ֆեյքերով» երկիր չես կարող կառավարել»

Հունիս 16,2020 14:27

«Ես դիմում եմ ժողովրդին: Այս ամենը սկսվել է հունիսի հինգին, երբ ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ արեց եւ իրավիճակը ներկայացրեց: Մենք ժողովրդին չենք ներկայացնում «ֆեյսբուքով», «ֆեյքերով», ՊՈԱԿ-ի 500 աշխատողներով, որոնք պետական աշխատավարձ են ստանում, կան տասնապետեր, հարյուրապետեր, հազարապետեր…խնդրում եմ, որ խորհրդարանն այսօր լիարժեք քայլ կատարի դեպքի իրական կյանք, ոչ թե «ֆեյքերով»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագիրը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորումը թույլատրելու հարցով:

«Երկու տարի խոստումներ են տվել, բոլորը՝ սուտ, օդ: Արածը քանդվել է, ձախողվել: Առաջին օրից ձեր կողքին եմ եղել, այո, Փաշինյանի հետ հուշագիր եմ ստորագրել, ցանկացել աջակցել բոլոր հարցերով, որ բան փոխվի, որ ժողովրդի մեջ սպասելիք արդարանա, բայց «ֆեյսբուքով», «ֆեյքերով»…ՊՈԱԿ-ի 500 հոգի այլանդակություններ, վիրավորանք են գրում: Ամո՜թ է, «ֆեյսբուքով», «ֆեյքերով» երկիր չես կարող կառավարել»,-շարունակեց Ծառուկյանը:

Նա պնդեց, որ համաճարակի դեմ պայքարը ձախողված է, երկիրը  վատ վիճակում է. «Որեւէ մեկը չփորձի ասել, որ Ծառուկյանն ուզում է դիվիդենտ հավաքել, անձնական շահեր ունենալ…թուրք, դավաճան թող լինի այդ մարդը»:

Հիշեցնենք, որ իրեն առնչվող քրեական գործերը Ծառուկյանը քաղաքական հետապնդում է համարում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930