ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքու, 2015 թ. Արյունոտ վիրակապով ու ջարդած ձեռքով Ռոման Ամոյանը գորգ է դուրս գալիս` հանուն եռագույնի, հանուն Հայաստանի, հանուն բոլորիս պատվի ու արժանապատվության:
Ու Նիկոլը, ոստիկանների մեջքում թաքնված, էս փոքրամարմին առյուծին էսօր ասֆալտին է «փռում»…
Ամո՜թ քեզ, տղա:
Քաղաքականությունը նաև խորհրդանիշների պայքար է: Էդ պայքարում, Նիկո՛լ, դու պարտվե՛լ ես:
Կարդացեք նաև
Նայի՛ր ինքդ ուշադիր էս երկու խորհրդանշական նկարին ու կհասկանաս, որ պարտվել ես:
Պարտվել ես, քանի որ ատում էիր:
Պարտվել ես, քանի որ ատելության ծնունդ էիր…»: