Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի առաջին տիկինը հոսպիտալացվել է. նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ

Հունիս 16,2020 13:52

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կինը՝ Ելենա Զելենսկայան, որի մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուս, հոսպիտալացվել է՝ երկկողմանի թոքաբորբով: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հայտարարությունը:

«Այժմ Ելենա Զելենսկայայի ախտորոշումն է COVID-19, արտահոսպիտալային երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ՝ միջին ծանրության։ Շնչառական անբավարարություն՝ 0։ Հավելյալ թթվածին տրամադրելու կարիք չկա։ Վիճակը՝ կայուն»,- ասվում է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության համաձայն՝ Վլադիմիր Զելենսկին և երեխաները երկուշաբթի կրկնակի թեստ են հանձնել, նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը վարակվել է կորոնավիրուսով, ինչից հետո նախագահը անցել էր աշխատանքային հատուկ ռեժիմի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930